Karti Poxarinowm

 

 

Քարտի փոխարինում

 

Այսուհետ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի կողմից թողարկվող American Express® Gold և American Express® Blue քարտերը չիպային են և համալրված առանց կոնտակտի (contactless) վճարումներ իրականացնելու տեխնոլոգիայով: 

 

Չիպային քարտի առավել առաջադեմ այս տեխնոլոգիան արդեն իսկ ապահով վճարային քարտը դարձնում է էլ ավելի անվտանգ, քանի որ քարտի չիպով իրականացվող գործառնությունները վավերացվում են միայն այն դեպքում, երբ Քարտատերը մուտքագրում է քարտի PIN կոդը, որը տրամադրվում է միայն իրեն:

 

Առանց կոնտակտի (contactless) վճարային տեխնոլոգիան քարտով վճարում կատարելու նոր տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս պարզապես ձեռքի մեկ շարժումով քարտը պահելով տերմինալի համապատասխան հեռավորության վրա, իրականացնել առանց կոնտակտի գործառնություն բոլոր այն տերմինալների միջոցով, որոնք ունեն առանց կոնտակտի քարտեր սպասարկելու հնարավորություն:

 

Ձեր գործող ժապավենային American Express® քարտը նոր չիպային American Express® քարտով փոխարինելու համար սեղմե´ք այստեղ:

 

Հաճախակի տրվող հարցեր

 

Հասանելի է հետևյալ Քարտատեսակներին

Preferences on cookies American Express

American Express uses cookies to offer you a better digital experience on this site. Proceeding with navigation, authorize us to store and access cookies on your device. You can change your preferences at any time in the section "Managing Cookies" of our cookie policy.