Road Assistance

 

 

Օժանդակություն Ճանապարհին Ծառայություն

 

American Express® Քարտատերերին տրամադրվող ճանապարհային օժանդակություն ծառայությունն իր տեսակի մեջ միակն է Հայաստանի քարտային շուկայում:

Ծրագիրն իրենից ենթադրում է Քարտատիրոջ ավտոմեքենայի տարհանում քարշակների օգնությամբ: Այն թույլ է տալիս Քարտատիրոջն անհրաժեշտության դեպքում զանգահարել Բանկի շուրջօրյա սպասարկման կենտրոն 010 31 99 99 հեռախոսահամարով և պատվիրել իր ավտոմեքենայի տարհանումը, եթե վերջինս խափանվել է և Քարտատերը գտնվում է ավտոմեքենայի կողքին խափանման ժամանակ: Ընդ որում` ծառայությունը տարին երկու անգամ տրամադրվում է անվճար և գործում է Հայաստանի ամբողջ տարածքում American Express® Gold Քարտատերերի համար, իսկ American Express® Blue Քարտատերերի համար այն անվճար է միայն Երևան քաղաքի տարածքում: Ծառայությունից օգտվելու անվճար հնարավորությունների քանակը սպառելու կամ Երևան քաղաքից դուրս (American Express® Blue Քարտատերերի պարագայում) իրականացված պատվերների դեպքում գործում են հետևյալ սակագները

  • Երևան քաղաքի սահմաններում մինչև 5 կմ- 4,800 ՀՀ դրամ
  • Երևան քաղաքի սահմաններում 5 կմ-ից ավել- 7,200 ՀՀ դրամ
  • Երևան քաղաքի սահմաններից դուրս մինչև 50 կմ- 15,000 ՀՀ դրամ
  • Երևան քաղաքի սահմաններից դուրս 50 կմ-ից մինչև 100 կմ- 20,000 ՀՀ դրամ
  • Երևան քաղաքի սահմաններից դուրս 100 կմ-ից մինչև 120 կմ- 25,000 ՀՀ դրամ
  • Երևան քաղաքի սահմաններից դուրս 120 կմ-ից ավել- 1 կմ 170 ՀՀ դրամ

 

Հասանելի է հետևյալ Քարտատեսակներին

Preferences on cookies American Express

American Express uses cookies to offer you a better digital experience on this site. Proceeding with navigation, authorize us to store and access cookies on your device. You can change your preferences at any time in the section "Managing Cookies" of our cookie policy.