American Express SafeKey®

American Express SafeKey®

American Express SafeKey-ն արդեն իսկ հասանելի է Բանկի Քարտատերերի և քարտերի սպասարկման ոլորտում Բանկի հետ համագործակցող առցանց առևտրի կետերի համար:

 

Համագործակցելով American Express-ի հետ` մենք առաջարկում ենք SafeKey-ն, որպեսզի Հայաստանում զարգացնենք օնլայն գնումները՝ մեր American Express Քարտատերերին անվտանգության նոր մակարդակ առաջարկելու միջոցով: SafeKey-ի միջոցով մենք նաև հնարավորություն ենք ընձեռում մեր գործընկեր առցանց առևտրի կետերին համոզվելու, որ գործարքն իրականացվում է Քարտատիրոջ կողմից:

 

Քարտատերերի համար

Օնլայն զեղծարարությունը կանխարգելող SafeKey-ն, որը հիմնված է համաշխարհային 3-D Secure® ստանդարտների վրա,  կիրառում է գաղտնաբառ ուղարկող յուրօրինակ համակարգ: Դա նշանակում է, որ SafeKey ծառայությունը ակտիվացրած օնլայն առևտրի կետերում վճարումներ իրականացնելիս  Ձեզնից կպահանջվի մուտքագրել մեկանգամյա լրացուցիչ գաղտնաբառ, որը նախօրոք  SMS հաղորդագրության տեսքով կուղարկվի Ձեր բջջային հեռախոսին, ինչն էլ կվավերացնի գործարքի իրականացումը: Գործարքը հաջողությամբ կիրականացվի միայն այն դեպքում, երբ գաղտնաբառը ճիշտ մուտքագրվի, հակառակ դեպքում՝ գործարքը կմերժվի:

 

Պետք է հաշվի առնել, որ Բանկը նախապես ավտոմատ կերպով ակտիվացրել է SafeKey-ն իր բոլոր American Express քարտատերերի համար, ուստի ծառայությունից օգտվելու համար Բանկ դիմելու կամ այցելելու անհրաժեշտություն չկա: Այն դեպքում, երբ Դուք փոխել եք Ձեր բջջային հեռախոսահամարը և դեռ չեք տեղեկացրել Բանկին այդ մասին, կարող եք դա անել՝ զանգահարելով Բանկի շուրջօրյա սպասարկման կենտրոն (010) 31 99 99 հեռախոսահամարով:

 

Որպեսզի պարզեք, թե առցանց առևտրի կետում ակտիվացրած  է SafeKey ծառայությունը, փնտրեք այս տարբերանշանը առևտրի կետի կայքում կամ օնլայն վճարման իրականացման էջում:

SafeKey

 

Առևտրի և սպասարկման կետերի համար

Եթե Դուք ցանկանում եք Ձեր հաճախորդների կողմից կատարվող օնլայն գնումներն ընդունել SafeKey-ի միջոցով, անհրաժեշտ է այցելել Բանկի մոտակա մասնաճյուղ կամ լրացնել օնլայն հայտը այստեղ:


Գրանցումից անմիջապես հետո Դուք կկարողանաք տեղադրել American Express SafeKey-ի տարբերանշանը  Ձեր կայքում, ինչն էլ առավել կբարձրացնի գնորդների վստահությունը Ձեր կայքում օնլայն գնումների կատարման նկատմամբ:

 

Հաճախակի տրվող հարցեր

 

 

Հասանելի է հետևյալ Քարտատեսակներին

Preferences on cookies American Express

American Express uses cookies to offer you a better digital experience on this site. Proceeding with navigation, authorize us to store and access cookies on your device. You can change your preferences at any time in the section "Managing Cookies" of our cookie policy.