American Express Քարտերի ապահովագրություն

More Rewards American Express Card

Insurance

Ճիշտ ապահովագրության ընտրությունը նշանակում է, որ Դուք կարող եք պաշտպանված լինել այնպիսի դեպքերում, երբ հայտնվում եք  անսպասելի իրավիճակում:

Ճիշտ ապահովագրության ընտրությունը նշանակում է, որ Դուք կարող եք պաշտպանված լինել այնպիսի դեպքերում, երբ հայտնվում եք անսպասելի իրավիճակում:

Համոզված եղե´ք, որ որպես American Express® Gold և American Express® Blue Քարտատեր՝ Դուք ունեք ճիշտ ապահովագրություն տարատեսակ անհարմարավետություններից: Որպես American Express® Gold Քարտատեր, Դուք ապահովագրված եք ճանապարհորդության ընթացքում ուղեբեռի ուշացման կամ կորստի, թռիչքի ուշացման կամ բաց թողնման միջադեպերից, ինչպես նաև ապահովագրություն դժբախտ պատահարների արդյունքում առաջացած առողջական խնդիրներից, իսկ American Express® Blue Քարտատերերին անվճար կտրամադրվի ճանապարհորդական և բժշկական խորհրդատվություն:

Ավելին՝ American Express® Gold և American Express® Blue Քարտերը պատրաստ են նաև պատասխանատու լինել Ձեր գնումների համար, քանի որ ունեն գնումների ապահովագրության ծառայություն, որն ապահովագրում է Քարտով գնված ապրանքը գողությունից և վնասումից գնումը կատարելու օրվանից 120 օրերի ընթացքում:

Որպես բացառիկ ապահովագրատեսակ ՀՀ բանկային և ապահովագրական շուկայում՝ American Express® Gold և American Express® Blue Քարտերը ապահովագրված են նաև բոլոր տեսակի հնարավոր զեղծարարություններից՝ Ապահովագրություն Զեղծարարությունից Ծառայության շնորհիվ:

Ապահովագրական ծառայությունները Ձեզ տրամադրվում են միջազգային հեղինակավոր Aspire ապահովագրական ընկերության կողմից:

Դառնալով American Express® Gold կամ American Express® Blue Քարտատեր` Դուք ձեռք եք բերում վերոնշյալ բոլոր ապահովագրատեսակները առանց որևէ հավելավճարի կամ միջնորդավճարի:

Առաջարկվող ապահովագրական ծառայությունները American Express® Քարտերի միակ առավելությունները չեն: Ծանոթացե´ք American Express® Gold և American Express® Blue Քարտերի այլ առավելություններին և պատվիրե´ք Ձեր Քարտը:

Ապահովագարական միջադեպի մասին կարող եք հայտնել` զանգահարելով Բանկի շուրջօրյա սպասարկման կենտրոն +374 10 31 99 99 հեռախոսահամարով:

Ծանոթացե΄ք նաև American Express® Gold և American Express® Blue Քարտատերերի համար գործող ապահովագրական ծառայությունների ընդհանուր պայմաններին և ծածկույթի սահմանաչափերին այստեղ:

 

Preferences on cookies American Express

American Express uses cookies to offer you a better digital experience on this site. Proceeding with navigation, authorize us to store and access cookies on your device. You can change your preferences at any time in the section "Managing Cookies" of our cookie policy.