Membership Rewards Պարգևատրումների Ծրագիր

More Rewards American Express Card

 Membership Rewards

Membership Rewards ծրագրի մասին

Membership Rewards միջազգային բրենդը ճանաչելի է ամբողջ աշխարհում և ներկայումս համարվում է լավագույններից մեկը աշխարհի տարբեր երկրներում վճարային քարտերի հաճախորդների համար գործող հավատարմության և խրախուսական ծրագրերի թվում՝ պարգևատրումների իր յուրահատուկ համակարգի և  հաճախորդներին առաջարկվող ճկունության  շնորհիվ  հաճախորդի համար  առավելագույնս օգտակար լինելու ձգտման: 

Տարբեր երկրներում բազմաթիվ հաճախորդներ իրենց առօրյա ծախսերն ու վճարումները իրականացնում են միայն American Express®  քարտերով, քանի որ փոխարենը հնարավորություն են ստանում պարգևատրվել Membership Rewards ծրագրի շրջանակներում:

Որպես American Express®  Gold կամ American Express® Blue Քարտատեր՝ Դուք նույնպես ունեք հնարավորություն Հայաստանում մասնակցել Membership Rewards  ծրագրին, այն է՝ յուրաքանչյուր անգամ օգտագործելով Ձեր Քարտը՝ կուտակել MR միավորներ և փոխարինել դրանք արժեքավոր պարգևատրումների հետ: 

Սա հիանալի հնարավորություն է մատուցելու հաճելի անակնկալներ ոչ միայն Ձեզ, այլ նաև Ձեր սիրելիներին, քանի որ Ձեր պարգևատրումը կարող է լինել գրեթե ամեն ինչ՝ սկսած վերջին սերնդի սմարթֆոնից, մինչև երկար սպասված ճանապարհորդությունը: Առաջարկվող պարգևատրումների տեսականին  նախատեսված է տարբեր նախասիրություններ ունեցող  հաճախորդների համար:

Membership Rewards պարգևատրումների ծրագրից օգտվելու հնարավորությունն ընդամենը մեկն է այն առավելություններից, որոնք առաջարկում են American Express® Gold և American Express® Blue Քարտերը:

 Ծանոթացե´ք American Express® Gold Քարտի բոլոր առավելություններին և պատվիրե´ք Ձեր Քարտը:

 Ծանոթացե´ք American Express® Blue Քարտի բոլոր առավելություններին և պատվիրե´ք Ձեր Քարտը:

Ինչպե՞ս անդամակցել Membership Rewards Ծրագրին 

American Express® Gold Քարտերի համար Membership Rewards Ծրագրին անդամակցումը կարող է իրականացվել 2 եղանակով. 

1) Քարտի պատվիրման պահին` Քարտի դիմումում համապատասխան նշում կատարելով

2) Քարտի ստացումից հետո ցանկացած ժամանակ լրացնելով Membership Rewards Ծրագրի անդամակցման դիմումը  Բանկի  ցանկացած  մասնաճյուղում

American Express® Blue Քարտերի համար Membership Rewards Ծրագրին անդամակցումը իրականացվում է ավտոմատ Քարտի պատվիրման պահին՝ առանց որևէ լրացուցիչ անդամավճարի:

Ինչպե՞ս կուտակել MR միավորներ

American Express® Քարտեր սպասարկող առևտրի և սպասարկման կետերում կամ բանկոմատի միջոցով Ձեր American Express®  Gold Քարտով իրականացրած յուրաքանչյուր վճարային կամ կանխիկացման գործարքից Ձեր օգտին հաշվարկվում են համապատասխան քանակությամբ միավորներ հետևյալ սկզբունքով՝

1 միավոր յուրաքանչյուր 500 ՀՀ դրամի դիմաց (վճարային գործարքներ)

1 միավոր յուրաքանչյուր 1,000 ՀՀ դրամի դիմաց (կանխիկացման գործարքներ)

American Express® Blue Քարտերի դեպքում Հայաստանում կատարված Ձեր բոլոր վճարային գործառնությունների դիմաց միավորները հաշվարկվում են հետևյալ սկզբունքով՝

1 միավոր յուրաքանչյուր 500 ՀՀ դրամ վճարային գործառնության դիմաց

Դուք ցանկացած պահի կարող եք ստուգել Ձեր գործող MR միավորների քանակը՝ զանգահարելով (+374 10) 31 99 99 Բանկի շուրջօրյա սպասարկման կենտրոն կամ մուտք գործելով ACBA Online համակարգ: Կուտակված միավորների և առաջարկվող պարգևատրումների մասին տեղեկատվությունը մշտապես ներառված է լինում նաև Ձեզ յուրաքանչյուր ամիս ուղարկվող քարտային հաշվի քաղվածքներում:

Ինչպե՞ս պատվիրել պարգևատրում

Եթե արդեն ընտրել եք Ձեր նվերն առաջարկվող պարգևատրումների ցանկից, մնում է միայն տեղեկացնել մեզ այդ մասին՝ զանգահարելով (+374 10) 31 99 99 հեռախոսահամարով, և մենք կարճ ժամանակահատվածում կկազմակերպենք Ձեր ընտրած պարգևատրման տրամադրումը:

Ինչպե՞ս կուտակել ավելի շատ MR միավորներ

Պարզապես կատարեք Ձեր առօրյա գնումները` որքան հնարավոր է հաճախ կիրառելով American Express® Gold և American Express® Blue  Քարտերը որպես վճարման միջոց:

Հիշե´ք, որ American Express® Gold և American Express® Blue Քարտերով կատարած յուրաքանչյուր գործարքով Ձեր միավորներն ավելանում են և Դուք ավելի եք մոտենում Ձեր ցանկալի պարգևատրմանը:

Պատվիրե´ք կից քարտեր Ձեր մտերիմների համար:

Պատվիրելով կից Քարտեր Ձեր մտերիմների համար` Դուք հնարավորություն եք ստանում կուտակել MR միավորներ ոչ միայն Ձեր, այլ նաև Ձեր մտերիմների Քարտերով կատարված գործարքների դիմաց: Որքան շատ են գործարքները, այնքան արագ են կուտակվում միավորները:

Հետևե´ք հատուկ առաջարկներին: 

Ձեզ պարբերաբար կներկայացվեն եռակի, քառակի կամ MR միավորներն ավելի արագ կուտակելու այլ առաջարկներ՝ սահմանելով սահմանված ժամկետներում որոշակի վճարումների դիմաց ավելի շատ MR միավորներ կուտակելու պայմաններ: Հետևե´ք այդ առաջարկներին և, կատարելով վճարումներ, կուտակե´ք ավելի շատ MR միավորներ:

Ունե՞ք հարցեր, զանգահարեք մեզ (+374 10) 31 99 99 շուրջօրյա հեռախոսահամարով կամ ծանոթացե´ք նաև Membership Rewards Ծրագրի անդամակցման և մասնակցության պայմաններին:

 

Preferences on cookies American Express

American Express uses cookies to offer you a better digital experience on this site. Proceeding with navigation, authorize us to store and access cookies on your device. You can change your preferences at any time in the section "Managing Cookies" of our cookie policy.