American Express Blue Քարտ

More Rewards American Express Card

Մի՛ վայելիր կյանքն առանց նրա

Blue Card

American Express® Blue Քարտ

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ - Խնայեք մինչև 40 % Քարտի սպասարկման միջնորդավճարից՝ ձեռք բերելով Քարտն ավանդի դրամական միջոցների ապահովվածության հիման վրա

Այսուհետ, պատվիրելով Ձեր American Express® Blue Քարտը, ստացե՛ք հնարավորություն բոլորովին անվճար անդամակցելու Membership Rewards պարգևատրումների ծրագրին և Հայաստանում կատարված Ձեր բոլոր վճարային գործառնությունների դիմաց կուտակե՛ք միավորներ՝ հետագայում փոխարինելով դրանք արժեքավոր նվերներով:

Pay no interest
Membership Rewards
  • -Ձեր պարգևատրումը կարող է լինել գրեթե ամեն ինչ՝ սկսած վերջին սերնդի սմարթֆոնից մինչև երկար սպասված ճանապարհորդությունը:
  • -Պարգևատրումների տեսականուն ծանոթացեք այստեղ:
  • -Պատվիրե՛ք ձեր American Express Blue Քարտը և անդամակցե՛ք Membership Rewards ծրագրին բոլորովին անվճար:
  • -Ստացե´ք 1 MR միավոր Հայաստանի տարածքում Քարտով կատարած յուրաքանչյուր 500 ՀՀ դրամ վճարումից։
  • -Կուտակե´ք MR միավորներ ոչ միայն Ձեր, այլ նաև Ձեր մտերիմներին տրամադրված կից քարտերով կատարված վճարումներից:
    -Membership Rewards ծրագրի  իրականացման պայմաններին ծանոթացեք այստեղ:

Roadside assistance
Օժանդակություն ճանապարհին
  • -Երևան քաղաքում ավտոմեքենայով երթևեկելիս եղե՛ք առավել ապահով , քանի որ Դուք ունեք հնարավորություն տարեկան 2 անգամ անվճար  պատվիրելու քարշակ ծառայություն՝ Ձեր նախընտրած հասցեով մեքենայի խափանման պարագայում:
  • -Ծառայության մանրամասներին ծանոթանալու համար կարող եք ուսումնասիրել Ճանապարհային Օժանդակություն ծառայության կանոնները և սակագները: Սակագները գործում են կանոնների շեղումով ծառայությունից օգտվել ցանկանալու պարագայում։
Supplemental CM limits
Կից Քարտ
  • -Ձեր հարազատները նույնպես կարող են օգտվել բոլոր այն առավելություններից, որոնք Դուք ունեք American Express® Blue Քարտի շնորհիվ, եթե պատվիրեք կից Քարտեր նրանց համար: 

  • -Ամեն անգամ, երբ կից Քարտի Քարտատերը կատարում է վճարում Քարտով, վճարման դիմաց կուտակվող MR միավորը ստանում եք Դուք: Իսկ Կից Քարտի Քարտատերը կարող է լիարժեք օգտվել Քարտի կողմից առաջարկվող բոլոր առավելություններից և ծառայություններից:
Purchase protection
Ապահովագրություն
 
  • -American Express® Blue Քարտը կօգնի Ձեզ պաշտպանել Քարտով իրականացրած Ձեր գնումները գնային տատանումներից, առաքման ընթացքում վնասվելուց կամ կորստից,  կկրկնապատկի քարտով կատարված գնման երաշխիքային ժամկետը, ինչպես նաև գնման պահից 120 օրերի ընթացքում կապահովագրի վնասվելուց կամ գողությունից:
  • -Ձեր American Express® Blue Քարտն ունի անվտանգության բարձրագույն աստիճան, ինչպես նաև առանձին ապահովագրություն հնարավոր բոլոր տեսակի զեղծարարություններից:
  • -Առավել մանրամասն տեղեկության  համար ծանոթացեք  ապահովագրական ծառայությունների սահմանաչափերին և ընդհանուր պայմաններին:
     
Pay no interest
Անտոկոս ժամանակահատված
 
  • -American Express® Blue Քարտը տրամադրվում է մինչև 2,500,000 ՀՀ դրամ կամ համարժեք արժույթներով (դոլարային կամ Եվրո)  վարկային գծի հնարավորությամբ:

  • -Վարկային միջոցները տրամադրվում են յուրաքանչյուր գործարքի համար մինչև 50 օր առանց տոկոսի օգտագործման հնարավորությամբ:

  • -Շնորհիվ անտոկոս ժամանակատվածի (Grace Period), որը կգործի մինչև վճարման կատարմանը հաջորդող ամսվա 20-րդ օրացուցային օրը, Դուք կարող եք օգտվել Քարտի վարկային գծից և վճարել օգտագործված գումարը միևնույն չափով՝ առանց որևէ ավելացված տոկոսագումարների:

  • -Վճարման կատարմանը հաջորդող ամսվա 21-րդ օրվանից սկսած՝ վարկային միջոցների համար սահմանված տոկոսագումարը կհաշվարկվի միայն օգտագործված և այդ պահի դրությամբ չմարված գումարի վրա:

 

Լրացուցիչ տեղեկատվություն

  • Վարկային գծի առկայությունը չի խանգարի Ձեզ American Express® Blue Քարտին ունենալ սեփական միջոցներ դրական մնացորդի տեսքով և օգտագործել դրանք:
  • Ձեռք բերե´ք American Express® Blue Քարտը տարեկան ընդամենը 6,000 ՀՀ դրամ սպասարկման միջնորդավճարով, եթե դիմում եք Քարտի համար Ակբա  Բանկում գործող ավանդի դրամական միջոցների ապահովվածության հիման վրա:
  • Եթե Ձեզ անհրաժեշտ են միաժամանակ մի քանի արժույթներով American Express® Blue Քարտեր, ապա Ձեզ կընձեռվի բացառիկ հնարավորություն ձեռք բերել այլ արժույթներով 2-րդ և 3-րդ Քարտերը 40% զեղչված տարեկան սպասարկման միջնորդավճարներով:
  • Կուտակված MR միավորները փոխանակե´ք նվերների հետ՝ զանգահարելով Բանկի շուրջօրյա սպասարկման կենտրոն (+374 10) 31 99 99 հեռախոսահամարով:
  • Ձեր American Express® Blue Քարտն ունի անվտանգության բարձրագույն աստիճան, ինչպես նաև առանձին ապահովագրություն հնարավոր բոլոր տեսակի զեղծարարություններից:
  •  Ձեզ համար գործում է նաև միջազգային աջակցության բարձրակարգ ծառայություն, որը մշտապես պատրաստ է տրամադրել Ձեզ անհրաժեշտ տեղեկատվություն որևէ երկիր մեկնելուց առաջ կամ ճանապարհորդության ընթացքում, ինչպես նաև աջակցել բժշկական հաստատությունների, կորած փաստաթղթերի կամ ուղեբեռի վերադարձման, թարգմանչի կամ իրավաբանի տրամադրման, հաղորդագրությունների փոխանցման և բազում այլ հարցերում։
  • Ծանոթացե´ք նաև American Express® Blue քարտի տրամադրման և սպասարկման ամբողջական սակագներին և Քարտի տրամադրման և սպասարկման կանոններին:
  • Անվճար տրամադրվող SMS-տեղեկացում ծառայության շնորհիվ՝ Դուք յուրաքանչյուր գործարքից հետո կստանաք SMS տեղեկացումև կկարողանաք առավել ճկուն կառավարել Ձեր Քարտի շարժը: 
  • +374 10 31 99 99 շուրջօրյա սպասարկման կենտրոնի հեռախոսահամարը մշտապես հասանելի է աշխարհի ցանկացած վայրից: Մեր փորձառու մասնագետները պատրաստ են տրամադրել տեղեկատվություն Ձեր քարտի մասին, ինչպես նաև օժանդակել Քարտով տրամադրվող ծառայություններից օգտվելու հարցում:

Ձեր ֆինանսական տեղեկատուն`
 

fininfo.am


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:

Preferences on cookies American Express

American Express uses cookies to offer you a better digital experience on this site. Proceeding with navigation, authorize us to store and access cookies on your device. You can change your preferences at any time in the section "Managing Cookies" of our cookie policy.