More Rewards American Express Card

Խնայող Cashback
- -Ստացե´ք 2% Cashback (գումարի վերադարձ) Հայաստանի սուպերմարկետներում իրականացրած վճարումներից:
- -Ստացե´ք 1% Cashback Հայաստանի այլ կետերում իրականացրած վճարումներից:
- -Իմացե´ք ավելին Cashback ծրագրի մասին՝ ծանոթանալով ծրագրի կանոններին:

American Express® Քարտը՝ վարկային գծի հնարավորությամբ
- Եղե՛ք ավելի ազատ Ձեր American Express® Cashback Քարտի վարկային գծի միջոցներով վճարումներ կատարելիս, քանի որ յուրաքանչյուր վճարումից հետո 15 օրացուցային օրերի ընթացքում որևէ տոկոսագումարներ չեն հաշվարկվի:

Ճկուն վարկային գիծ
- Դիմե´ք Քարտին վարկային գիծ ակտիվացնելու համար՝ Ձեր Քարտով վերջին 6 ամիսների ընթացքում իրականացրած վճարումների ընդհանուր գումարի 30%-ի չափով՝ առանց եկամուտը հաստատող փաստաթղթի ներկայացման:

Գնումների ապահովագրություն
- American Express® Cashback Քարտը կօգնի Ձեզ պաշտպանել Քարտով իրականացրած Ձեր գնումները գնային տատանումներից, օնլայն կատարված գնումները առաքման ընթացքում վնասվելուց կամ կորստից, ինչպես նաև կկրկնապատկի քարտով կատարված գնման երաշխիքային ժամկետը:
- Առավել մանրամասն տեղեկության համար ծանոթացեք ապահովագրական ծառայությունների սահմանաչափերին և ընդհանուր պայմաններին:

American Express® Քարտը՝ առանց վարկային գծի
- Դուք ունեք բացառիկ հնարավորություն ցանկության դեպքում ձեռք բերել American Express® Cashback քարտը նաև առանց վարկային գծի և օգտվել Cashback-ից՝ օգտագործելով սեփական միջոցները Քարտով:

Լրացուցիչ Քարտ
- Ձեռք բերե´ք American Express® Cashback Քարտը նաև որպես լրացուցիչ Քարտ՝ այն կցելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից Ձեզ տրամադրված այլ քարտատեսակին, և կուտակե´ք Cashback Քարտով իրականցվող վճարումներից:
Լրացուցիչ տեղեկատվություն
- American Express® Cashback Քարտը կտրամադրվի Ձեզ մինչև 1,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք դոլարային կամ Եվրո արժույթներով վարկային գծի հնարավորությամբ:
- Եթե Դուք արդեն իսկ ունեք ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից թողարկված վճարային քարտ (բացառությամբ՝ Visa Gold, MasterCard Gold, ArCa Business և Visa Business քարտերի) , ոչինչ չի խանգարում Ձեզ ձեռք բերել American Express® Cashback Քարտը՝ որպես լրացուցիչ քարտ այն կցելով Ձեր գործող քարտին:
- Վարկային գծի առկայությունը չի խանգարի Ձեզ American Express® Cashback Քարտին ունենալ սեփական միջոցներ դրական մնացորդի տեսքով և օգտագործել դրանք:
- Անվճար տրամադրվող SMS-տեղեկացում ծառայության շնորհիվ՝ Դուք յուրաքանչյուր գործարքից հետո կստանաք SMS տեղեկացումև կկարողանաք առավել ճկուն կառավարել Ձեր Քարտի շարժը:
- Ծանոթացե´ք նաև American Express® Cashback քարտի տրամադրման և սպասարկման ամբողջական սակագներին և Քարտի տրամադրման և սպասարկման կանոններին:
Ձեր ֆինանսական տեղեկատուն`
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: