Առևտրի և սպասարկման կետեր

More Rewards American Express Card

American Express®-ը Ձեր բիզնեսի կողքին

Նոր հաճախորդների ներգրավում American Express® Քարտերի սպասարկման շնորհիվ

Սկսե΄ք սպասարկել American Express®  Քարտեր և ձե´ռք բերեք նոր ու հավատարիմ հաճախորդներ ինչպե΄ս Հայաստանից, այնպե΄ս էլ արտերկրից՝ American Express®  Քարտերի բացառիկ խրախուսական ծրագրերի շնորհիվ:

Զանգահարե΄ք մեզ (010) 31 99 99 շուրջօրյա սպասարկման հեռախոսահամարով կամ լրացրե΄ք American Express®   քարտերի սպասարկման ակտիվացման օնլայն հայտ և մենք կիրականացնենք անհրաժեշտ տեխնիկական աշխատանքները, կակտիվացնենք American Express®   քարտերի սպասարկումը Ձեր առևտրի սրահում և մշտապես կապահովենք բարձրակարգ սպասարկում Ձեզ համար:

Առավելություններ, որոնք սպասում են Ձեզ

  • American Express® քարտերով իրականացված վճարումները կարճ ժամանակահատվածում կձևակերպվեն և կփոխանցվեն Ձեր ընկերության հաշվեհամարին:
  • Դուք կստանաք ամսեկան քաղվածքներ American Express® քարտերով իրականացրած վճարումների վերաբերյալ, որոնք կօգնեն վերահսկել քարտերի սպասարկման գործընթացը
  • Դուք կունենաք Ձեր կոնտակտային անձը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկում, ով մշտապես պատրաստ կլինի տրամադրել Ձեզ աջակցություն American Express® քարտերի սպասարկման համար:
  • Ձեր ընկերության կողմից American Express® քարտերի սպասարկման վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար կուղարկվի American Express® քարտեր ունեցող հաճախորդներին՝ տարբեր գովազդային կրիչների միջոցով:

Ինտերնետային առևտուր իրականացնող ընկերությունների համար

Եթե Դուք իրականացնում եք օնլայն բիզնես գործունեություն, American Express քարտերի սպասարկման մեր առաջարկը կարող է արժեքավոր լինել նաև Ձեզ համար, քանի որ մենք Ձեզ հնարավորություն կտանք ընդունել American Express քարտերով իրականացվող օնլայն վճարումներ՝ օգտագործելով American Express SafeKey® զեղծարարության կանխարգելման ծառայությունը, որը հիմնված է համաշխարհային 3-D Secure® ստանդարտների վրա:

Յուրաքանչյուր գործարքի համար SMS հաղորդագրության տեսքով մեկանգամյա մուտքագրման գաղտնաբառ  ուղարկելով և միայն ճիշտ գաղտնաբառի մուտքագրման դեպքում գործարքը հաստատելով՝ SafeKey-ն օգնում է կանխարգելել օնլայն զեղծարարությունը և լինել համոզված, որ գործարքն իրականացվում է Քարտատիրոջ կողմից:

SafeKey-ի միջոցով օնլայն վճարումների իրականացումը Ձեր հաճախորդների համար ևս կարևոր է, քանի որ SafeKey-ի շնորհիվ նրանք ձեռք են բերում վստահություն իրենց գործարքների անվտանգության հետ կապված, զգում իրենց ավելի ապահով, ինչպես նաև լինում պատրաստ հետագայում էլ օնլայն վճարումներ իրականացնել Ձեր կայքում:

Հաճախորդների մեծ մասը առցանց գնումներ կատարելիս նախապատվությունը տալիս են բարձր անվտանգություն ունեցող կայքերին: Ակտիվացնելով American Express քարտերի սպասարկումը և Ձեր կայքի օնլայն վճարումների կատարման էջում տեղադրելով  American Express SafeKey-ի տարբերանշանը՝ Դուք հնարավորություն կունենաք բարձրացնել Ձեր ներկայիս հաճախորդների վստահությունը, խրախուսել նրանց իրականացնել իրենց վճարումներն առավել անվտանգ եղանակով, ինչպես նաև զարգացնել Ձեր գործունեությունը՝ ներգրավելով առցանց գնումներ կատարող նոր հաճախորդները:

Փաստ է

Ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում բոլոր American Express® Քարտատերերի համար մշտապես գործում են հավատարմության և պարգևատրումների տարատեսակ ծրագրեր, որոնք վերջիններիս համար American Express® քարտերով վճարումները դարձնում են առավել նախընտրելի տարբերակ:

Շատ ու շատ հաճախորդներ որոշում են կայացնում որևէ առևտրի սպասարկման կետից օգտվելու վերաբերյալ՝ հիմնվելով առևտրի կետի ցուցափեղկի կամ դրամարկղի մոտ աշխարհի ամենահեղիանակավոր բրենդների թվին դասվող American Express® ապրանքանիշի լոգոտիպի առկայության վրա:

Օգտվե´ք Ձեզ ընձեռվող հնարավորությունից առաջարկելու Ձեր ապրանքատեսականին կամ ծառայությունը մեր հաճախորդներին՝ ակտիվացնելով American Express®  քարտերի սպասարկումը:

 

ԴԻՄԵԼ ՀԻՄԱ

 

Preferences on cookies American Express

American Express uses cookies to offer you a better digital experience on this site. Proceeding with navigation, authorize us to store and access cookies on your device. You can change your preferences at any time in the section "Managing Cookies" of our cookie policy.