Մի՛ վայելիր կյանքն առանց նրա
American Express®
Gold Քարտ
ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ
Ձեռք բերեք Ձեր 2-րդ և 3-րդ արժույթով American Express® Gold քարտերը՝ վճարելով 50,000 ՀՀ դրամ տարեկան սպասարկման միջնորդավճար՝ 70,000 ՀՀ դրամի փոխարեն։
Ձեռք բերեք American Express® Gold քարտերը դրամական միջոցների ապահովվածության հիման վրա՝ վճարելով 50,000 ՀՀ դրամ տարեկան սպասարկման միջնորդավճար՝ 70,000 ՀՀ դրամի փոխարեն։
POS-տերմինալների և առցանց վճարումների սպասարկման գծով բանկի հետ համագործակցության պայմանագիր ունեցող առևտրի և սպասարկման կետերի հիմնադիրներն ու տնօրենները կարող են ձեռք բերել American Express® Gold քարտերը՝ վճարելով 50,000 ՀՀ դրամ տարեկան սպասարկման միջնորդավճար՝ 70,000 ՀՀ դրամի փոխարեն
- Ձեր American Express@ Gold Քարտով կատարված վճարային և կանխիկացման գործարքների դիմաց Ձեզ կտրամադրվեն Membership Rewards միավորներ, որոնք կարող եք փոխարինել Membership Rewards ծրագրի կողմից առաջարկվող պարգևատրումների լայն տեսականու հետ։
- Ստացեք 1 MR միավոր Հայաստանում և արտերկրում կատարված յուրաքանչյուր 500 ՀՀ դրամ վճարումից և 1000 ՀՀ դրամ կանխիկացումից։
- Կուտակեք MR միավորներ ոչ միայն Ձեր, այլև Ձեր մտերիմներին տրամադրված կից քարտերով կատարված գործարքներից:
- Միացեք Membership Rewards ծրագրին քարտի պատվիրման ժամանակ, և ծրագրին անդամակցության առաջին տարվա սպասարկման միջնորդավճարը կլինի անվճար:
- Membership Rewards ծրագրի պայմաններին և պարգևատրումների տեսականուն ծանոթացեք այստեղ:
- Կուտակված MR միավորները փոխանակեք նվերների հետ՝ զանգահարելով բանկի շուրջօրյա զանգերի կենտրոն՝ +37410319999 հեռախոսահամարով։ Ծանոթացեք մանրամասներին կամ ներկայացրեք պարգևատրման հայտ այստեղ:
- +37410319999 շուրջօրյա զանգերի կենտրոնի հեռախոսահամարը մշտապես հասանելի է աշխարհի ցանկացած վայրից:
American Express® Gold քարտի հետ տրամադրվում է ապահովագրական ծառայությունների լայն փաթեթ, որն իր մեջ ներառում է միաժամանակ մի քանի տեսակի ապահովագրական ծածկույթներ:
- American Express® Gold քարտատերերն ապահովագրված են ճանապարհորդության ընթացքում ուղեբեռի ուշացման, վնասման կամ կորստի, թռիչքի ուշացման կամ չեղարկման միջադեպերից, ինչպես նաև ճանապարհորդության ընթացքում առաջացած առողջական խնդիրներից։
- American Express® Gold քարտով կատարված գնումները պաշտպանված են գնային տատանումներից, առաքման ընթացքում վնասվելուց կամ կորստից, ինչպես նաև գնման պահից 120 օրերի ընթացքում ապահովագրված են վնասվելուց կամ գողությունից։
- American Express® Gold քարտով կատարված գնումների համար առևտրի/սպասարկման կետի կողմից տրամադրված երաշխիքային ժամկետը կրկնապատկվում է։
- American Express® Gold քարտն ունի անվտանգության բարձրագույն աստիճան, ինչպես նաև առանձին ապահովագրություն հնարավոր բոլոր տեսակի զեղծարարություններից:
- Առավել մանրամասն տեղեկության համար ծանոթացեք ապահովագրական ծառայությունների սահմանաչափերին և ընդհանուր պայմաններին:
- Ապահովագրական ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է զանգահարել բանկի շուրջօրյա զանգերի կենտրոն +37410319999 հեռախոսահամարով կամ ուղարկել նամակ insurance@acba.am էլ. հասցեին և հայտնել միջադեպի մասին։ Ձեր կողմից ուղարկված նամակի և դրան կցված փաստաթղթերի ոչ լիարժեք կամ բացակայող փաստաթղթերի պարագայում, առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում, պատասխան նամակով Ձեզ կտեղեկացվի այդ մասին, իսկ փաստաթղթերի լիարժեք լինելու պարագայում Ձեզ կտեղեկացվի Ձեր հայտին ընթացք տալու մասին։ Բժշկական պատահարի դեպքում բանկի հեռախոսային կենտրոնը Ձեզ կօգնի կապ հաստատել միջազգային «Ինթերնեյշնլ ՍՈՍ» ընկերության ռուսալեզու շուրջօրյա սպասարկման կենտրոնի հետ, որտեղից Դուք կստանաք Ձեզ անհրաժեշտ բժշկական խորհրդատվությունը:
- Ձեզ կտրամադրվի համապատասխան հավաստագիր (Certificate of Insurance), որը կկարողանաք ներկայացնել դեսպանատներում մուտքի արտոնագրերի համար դիմելիս՝ որպես ապահովագրության առկայությունը հաստատող փաստաթուղթ:
- Ապահովագրության բոլոր այն տեսակները, որոնք տրամադրվում են Ձեզ ճանապարհորդելիս, կգործեն նաև ճանապարհորդության ընթացքում Ձեզ ուղեկցող ընտանիքի անդամների համար (կին, ամուսին, երեխաներ):
- Ձեզ համար գործում է նաև միջազգային աջակցության բարձրակարգ ծառայություն, որը մշտապես պատրաստ է տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն որևէ երկիր մեկնելուց առաջ կամ ճանապարհորդության ընթացքում, ինչպես նաև աջակցել բժշկական հաստատությունների, կորած փաստաթղթերի, թարգմանչի կամ իրավաբանի տրամադրման և բազում այլ հարցերում։
- Մեքենայի խափանման պարագայում Դուք ունեք հնարավորություն տարեկան 2 անգամ անվճար պատվիրելու քարշակ ծառայություն Հայաստանում՝ Ձեր նախընտրած հասցեով:
- Ծառայության մանրամասներին ծանոթանալու համար կարող եք ուսումնասիրել Ճանապարհային Օժանդակություն ծառայության կանոնները և սակագները: (տեղադրել նոր ֆայլը) Սակագները գործում են կանոնների շեղումով ծառայությունից օգտվել ցանկանալու պարագայում։
- Ծառայությունը քարտատիրոջը մատուցվում է անվճար, տարվա ընթացքում առավելագույնը 2 (երկու) անգամ։ Տարվա հաշվարկը կատարվում է քարտը ձեռք բերելու օրվանից 1 (մեկ) օրացուցային տարի հիմքով և շարունակվում նույն սկզբունքով:
- Տարեկան 2 (երկու) անգամ Ծառայության մատուցումը ներառում է ինչպես հիմնական, այնպես էլ կից քարտատերերի համար մատուցված ծառայությունների հանրագումարը:
- Ծառայությունը քարտատիրոջը հասանելի է շուրջօրյա և իրականացվում է վերջինիս կողմից +374 10 31 99 99 հեռախոսահամարով կատարված պատվերի հիման վրա:
- Ձեր հարազատները նույնպես կարող են օգտվել բոլոր այն առավելություններից, որոնք Դուք ունեք American Express® Gold քարտի շնորհիվ, եթե պատվիրեք կից քարտեր նրանց համար:
- Ամեն անգամ, երբ կից քարտի քարտատերը կատարում է վճարում, վճարման դիմաց կուտակվող MR միավորը ստանում եք Դուք:
- Դուք ունեք 4 կից քարտ պատվիրելու հնարավորություն, որից առաջին երկուսն անվճար են, իսկ երրորդ և չորորդ քարտերից յուրաքանյուրի սպասարկման միջնորդավճարը՝ 20,000 ՀՀ դրամ։
- Կից քարտի քարտատերերը կարող են լիարժեք օգտվել քարտի կողմից առաջարկվող բոլոր առավելություններից և ծառայություններից:
Priority Pass համակարգն ընդգրկում է ավելի քան 1700 օդանավակայանների սպասասրահներ, որտեղ American Express® քարտատերերին կընդունեն հատուկ հյուրի կարգավիճակում:
- Ձեռք բերեք American Express® Gold քարտերի հետ տրամադրվող անվճար Priority Pass քարտը, վայելեք սպասասրահի հանգիստ մթնոլորտը և օգտվեք հյուրասիրությունից՝ անկախ նրանից, թե որ ավիաընկերության ծառայություններից եք օգտվում, և ինչ դասի է Ձեր ավիատոմսը:
- Ձեռք բերելով American Express® Gold քարտը՝ Դուք և Ձեր յուրաքանչյուր կից քարտատեր հնարավորություն կունենաք տարեկան 2 անգամ անվճար մուտք գործել Priority Pass սպասարահներ։ 2 անվճար մուտքերը կարող եք օգտագործել Դուք կամ մուտքերից մեկի հնարավորությունը տրամադրել Ձեզ հետ ճամփորդող մեկ հյուրին։ Priority Pass քարտը տրամադրվում է անվճար։
- Priority Pass սպասարահներ կարող եք մուտք գործել Ձեր Priority Pass քարտի էլեկտրոնային տարբերակով։ Անհրաժեշտ է միայն ներբեռնել Priority Pass հավելվածը և մուտք գործել հավելված բանկի կողմից Ձեզ տրամադրված տվյալներով։ Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք ուսումնասիրել Priority Pass Քարտի տրամադրման ու սպասարկման կանոնները և սակագները։
Անվճար և առանց հերթի անցեք Զվարթնոց օդանավակայանի անձնագրային և անվտանգության ստուգումները։
2 անգամ անվճար
Fast Track ծառայությունից օգտվելու 2 անվճար հնարավորությունները կարող եք օգտագործել Դուք կամ մուտքերից մեկի հնարավորությունը տրամադրել Ձեզ հետ ճամփորդող մեկ հյուրին։
Օգտագործման ճկուն հնարավորություն
Յուրաքանչյուր Fast Track վաուչեր կարող եք օգտագործել մեկ անգամ՝ կամ մեկնելիս, կամժամանելիս։
Հասանելի է հիմնական և կից քարտերի համար
Ծառայությունից կարող եք օգտվել հիմնական և կից քարտատերերը, յուրաքանչյուրը՝
տարեկան 2 անգամ։
Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք ուսումնասիրել «Fast Track Զվարթնոց»ծառայության սպասարկման պայմանները և սակագները։
- American Express® Gold քարտը կտրամադրվի Ձեզ նվազագույնը 1,000,000 և առավելագույնը 18,000,000 ՀՀ դրամ վարկային գծի հնարավորությամբ:
- Վարկային միջոցներով կատարված յուրաքանչյուր վճարային գործարքի համար Ձեզ կտրամադրվի մինչև 50 օր անտոկոս ժամանակահատված, որի ընթացքում օգտագործված գումարի դիմաց տոկոսագումար չի հաշվարկվում։ Կատարված վճարային գործարքին հաջորդող ամսվա 21-րդ օրվանից սկսած՝ տոկոսագումարը կհաշվարկվի միայն օգտագործված և այդ պահի դրությամբ չմարված գումարի նկատմամբ:
- Վարկային գծի առկայությունը չի խանգարի Ձեզ American Express® Gold քարտին ունենալ սեփական միջոցներ դրական մնացորդի տեսքով և օգտագործել դրանք:
- Անվճար տրամադրվող SMS-տեղեկացում ծառայության շնորհիվ՝ Դուք յուրաքանչյուր գործարքից հետո կստանաք SMS տեղեկացում և կկարողանաք առավել ճկուն կառավարել Ձեր քարտի միջոցները:
+374 10 31 99 99 շուրջօրյա զանգերի կենտրոնի հեռախոսահամարը մշտապես հասանելի է աշխարհի ցանկացած վայրից: Մեր փորձառու մասնագետները
պատրաստ են տրամադրել տեղեկատվություն Ձեր քարտի մասին, ինչպես նաև օժանդակել քարտով տրամադրվող ծառայություններից օգտվելու հարցում։
Ձեր ֆինանսական տեղեկատուն`
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:
- Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, բիոմետրիկ անձնագիր և այլն)
- Հանրային ծառայությունների համարանիշ կամ դրանից հրաժարման տեղեկանք
- Եկամուտները հավաստող փաստաթուղթ (անհրաժեշտության դեպքում)
- Վարկային կոմիտեի պահանջով այլ անհրաժեշտ փաստաթղթեր
Քարտային հաշվի սպասարկման միջնորդավճար
- 70,000 ՀՀ դրամ տարեկան կամ 6,000 ՀՀ դրամ ամսական
- Դ2-րդ և 3-րդ արժույթով American Express® Gold քարտեր՝ 50,000 ՀՀ դրամ տարեկան
Կից քարտի սպասարկման միջնորդավճար
- Առաջին երկու քարտերը՝ անվճար
- Երրորդ և չորրորդ քարտերը՝ 20,000 ՀՀ դրամ
Քարտային հաշվի արժույթ
- ՀՀ դրամ,
Քարտի գործողության ժամկետ
- 5 տարի
Հատուկ
առաջարկներ
Մենք համագործակցում ենք բազմաթիվ գործընկերների հետ՝ ձեզ լավագույնը առաջարկելու համար։
Հարմարավետ
ծառայություններ
American Express Քարտը քեզ հետ է ամենուրեք և յուրաքանչյուր իրավիճակում
Քարտերի
սպասարկում
Տարածված և հասանելի է ինչպես աշխարհի բազմաթիվ անկյուններում, այնպես էլ համացանցում
Օնլայն ծառայությունների օգտագործումը կարգավորվում է համաձայն գաղտնիության քաղաքականության և ծառայությունների պայմանների։ Խնդրում ենք ծանոթանալ։
2024 American Express ընկերություն։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Armenia Change Country