American Express Քարտեր
Երեք տեսակի American Express քարտեր և մեկ առավելություն՝
ստացի՛ր ավելին քան դու վճարում ես
Հատուկ առաջարկ
Քարտի սպասարկման միջնորդավճարը 50,000 ՀՀ դրամ՝ 70,000 ՀՀ դրամի փոխարեն։
POS-տերմինալների և առցանց վճարումների սպասարկման գծով բանկի հետ համագործակցության պայմանագիր ունեցող առևտրի և սպասարկման կետերի հիմնադիրներն ու տնօրենները կարող են ձեռք բերել American Express® Gold քարտերը տարեկան 50,000 ՀՀ դրամ սպասարկման միջնորդավճարով։
Դրամական միջոցների ապահովվածության հիման վրա American Express® Gold քարտերը կարող եք ձեռք բերել 50,000 ՀՀ դրամ տարեկան սպասարկման միջնորդավճարով:
Այլ արժույթներով՝ երկրորդ և երրորդ American Express® Gold քարտերը կարող եք ձեռք բերել տարեկան 50,000 ՀՀ դրամ սպասարկման միջնորդավճարով:
Առավելություններ
Membership Rewards պարգևատրումների ծրագիր
Անդամակցելով Membership Rewards պարգևատրումների ծրագրին՝ Դուք կուտակում եք MR միավորներ, որոնք կարող եք փոխանակել Membership Rewards պարգևատրումների լայն տեսականու հետ։ American Express® Gold Քարտ պատվիրելիս Membership Rewards պարգևատրումների ծրագրին անդամակցելու դեպքում 1-ին տարվա անդամակցությունը Ձեզ համար անվճար է։
Ճանապարհորդական և բժշկական ապահովագրություն արտերկրում
Ձեռք բերելով American Express® Gold Քարտ՝ Ձեզ կտրամադրվի նաև ապահովագրական ծառայությունների լայն փաթեթ, որն իր մեջ ներառում է միաժամանակ մի քանի տեսակի ապահովագրական ծածկույթներ:
Գնումների ապահովագրություն
Իրականացնելով գնումներ American Express® Blue քարտով՝ Դուք ապահովագրում եք Ձեր գնումները մի շարք անհարմարավետություններից։
Օժանդակություն ճանապարհին
Հայաստանում ավտոմեքենայով երթևեկելիս, մեքենայի խափանման պարագայում, Դուք ունեք տարեկան 2 անգամ ավտոքարշակ ծառայություն պատվիրելու հնարավորություն ՝ Ձեր նախընտրած հասցեով։
Priority Pass
Priority Pass քարտովԴուքկունենաքաշխարհիավելի քան1700 օդանավակայաններիսպասասրահներում Ձեր հանգիստը վայելելու հնարավորություն։ Ձեռք բերելով American Express® Gold քարտը՝ Դուք և Ձեր յուրաքանչյուր կից քարտատեր հնարավորություն կունենաք տարեկան 2 անգամ անվճար մուտք գործել Priority Pass սպասարահներ։ 2 անվճար մուտքերը կարող եք օգտագործել Դուք կամ մուտքերից մեկի հնարավորությունը տրամադրել Ձեզ հետ ճամփորդող մեկ հյուրին։ Priority Pass քարտը տրամադրվում է անվճար։
Fast Track
Անվճար և առանց հերթի անցեք Զվարթնոց օդանավակայանի անձնագրային և անվտանգության ստուգումները։ Ձեռք բերելով American Express® Gold քարտը՝ Դուք և Ձեր յուրաքանչյուր կից քարտատեր հնարավորություն կստանաք տարեկան 2 անգամ անվճար օգտվել Fast Track ծառայությունից։ 2 անվճար հնարավորությունները կարող եք օգտագործել Դուք կամ մուտքերից մեկի հնարավորությունը տրամադրել Ձեզ հետ ճամփորդող մեկ հյուրին։
Կից քարտեր
Պատվիրելով կից քարտեր Ձեր հարազատների համար՝ Դուք հնարավորություն եք ընձեռումնրանց օգտվել բոլոր այն առավելություններից, որոնք Դուք ունեք որպես American Express® Gold քարտատեր։ Առաջին 2 կից քարտերը տրամադրվումեն անվճար։
Վարկային գիծ
Վարկային միջոցները Ձեզ կտրամադրվեն յուրաքանչյուր վճարային գործարքի համար մինչև 50 օր առանց տոկոսի օգտագործման հնարավորությամբ:
Հաճախորդների շուրջօրյա զանգերի կենտրոն
+374 10 31 99 99
Քարտի սպասարկման վճար.
Տարեկան - 70 000 ՀՀ դրամ
Ամսական - 6 000 ՀՀ դրամ
Պարգևատրումների ծրագիր
Membership Rewards®
American Express® Blue Քարտ
Հատուկ առաջարկ
Խնայե՛ք մինչև 70% Քարտի սպասարկման միջնորդավճարից՝ ձեռք բերելով Քարտն ավանդի դրամական միջոցների ապահովվածության հիման վրա:
Առավելություններ
Membership Rewards պարգևատրումների ծրագիր
Անդամակցելով Membership Rewards պարգևատրումների ծրագրին Դուք կուտակում եք MR միավորներ, որոնք կարող եք փոխանակել Membership Rewards պարգևատրումների լայն տեսականու հետ: Ծրագրի անդամակցությունը Ձեզ համար անվճար է։
Գնումների ապահովագրություն
Իրականացնելով գնումներ American Express® Blue քարտով՝ Դուք ապահովագրում եք Ձեր գնումները մի շարք անհարմարավետություններից։
Օժանդակություն ճանապարհին
Երևան քաղաքում ավտոմեքենայով երթևեկելիս, մեքենայի խափանման պարագայում, Դուք ունեք տարեկան 2 անգամ ավտոքարշակ ծառայություն պատվիրելու հնարավորություն ՝ Ձեր նախընտրած հասցեով։
Կից քարտեր
Պատվիրելով կից քարտեր Ձեր հարազատների համար՝ Դուք հնարավորություն եք ընձեռում նրանց օգտվել բոլոր այն առավելություններից, որոնք Դուք ունեք իբրև American Express® Blue Քարտատեր։
Վարկային գիծ
Վարկային միջոցները Ձեզ կտրամադրվեն յուրաքանչյուր վճարային գործարքի համար մինչև 50 օր առանց տոկոսի օգտագործման հնարավորությամբ:
Հաճախորդների շուրջօրյա սպասարկման կենտրոն։
Քարտի սպասարկման վճար.
Տարեկան 10 000 ՀՀ դրամ
Ամսական - 1 000 ՀՀ դրամ
Պարգևատրումների ծրագիր
Membership Rewards®
American Express® Cashback Քարտ
Առավելություններ
Խնայող Cashback
Կատարելով վճարային գործարքներ ստացեք՝
- 2% cashback Հայաստանի սուպերմարկետներում իրականացրած Ձեր առօրյա գնումների դիմաց,
- 1% cashback Հայաստանում կատարված բոլոր վճարային գործարքների դիմաց։
Կից քարտեր
Պատվիրելով անվճար կից քարտեր Ձեր հարազատների համար՝ Դուք հնարավորություն եք ընձեռում նրանց օգտվել բոլոր այն առավելություններից, որոնք Դուք ունեք իբրև American Express® Cashback Քարտատեր։
Լրացուցիչ քարտեր
Դուք հնարավորություն ունեք Ձեռք բերել անվճար American Express® Cashback Քարտը որպես լրացուցիչ Քարտ՝ այն կցելով Ակբա բանկի կողմից Ձեզ տրամադրված այլ քարտատեսակին, և կուտակել Cashback Քարտով իրականցվող վճարումներից:
Վարկային գիծ
Վարկային միջոցները Ձեզ կտրամադրվեն առանց տոկոսի օգտագործման հնարավորությամբ յուրաքանչյուր
վճարային գործարքի ձևակերպման օրվանից մինչև հաջորդ ամսվա 7-րդ օրացուցային օրը։
Առանց վարկային գծի քարտ
American Express® Cashback քարտը American Express® համակարգի առաջին Քարտն է, որը կարող է Ձեզ տրամադրվել առանց վարկային գծի՝ հնարավորություն ընձեռելով կառավարել Ձեր սեփական միջոցները և խնայել առավել հարմար և շահավետ տարբերակով:
Հաճախորդների շուրջօրյա սպասարկման կենտրոն։
Քարտի սպասարկման վճար.
Անվճար
American Express® Gold Debit քարտ
Հատուկ առաջարկ
Քարտի սպասարկման միջնորդավճարը 50,000 ՀՀ դրամ՝ 70,000 ՀՀ դրամի փոխարեն։
POS-տերմինալների և առցանց վճարումների սպասարկման գծով բանկի հետ համագործակցության պայմանագիր ունեցող առևտրի և սպասարկման կետերի հիմնադիրներն ու տնօրենները կարող են ձեռք բերել American Express® Gold Debit քարտերը տարեկան 50,000 ՀՀ դրամ սպասարկման միջնորդավճարով:
Այլ արժույթներով երկրորդ և երրորդ American Express® Gold Debit քարտերը կարող եք ձեռք բերել տարեկան 50,000 ՀՀ դրամ սպասարկման միջնորդավճարով:
Առավելություններ
Membership Rewards պարգևատրումների ծրագիր
Անդամակցելով Membership Rewards պարգևատրումների ծրագրին՝ Դուք կուտակում եք MR միավորներ, որոնք կարող եք փոխանակել Membership Rewards պարգևատրումների ծրագրի լայն տեսականու հետ։ American Express® Gold Debit քարտ պատվիրելիս Membership Rewards պարգևատրումների ծրագրին միանալու դեպքում 1-ին տարվա անդամակցությունը կլինի անվճար։
Ճանապարհորդական և բժշկական ապահովագրություն արտերկրում
Ձեռք բերելով American Express® Gold Debit քարտ՝ Ձեզ կտրամադրվի նաև ապահովագրական ծառայությունների լայն փաթեթ, որն իր մեջ ներառում է միաժամանակ մի քանի տեսակի ապահովագրական ծածկույթներ:
Գնումների ապահովագրություն
Իրականացնելով գնումներ American Express® Gold Debit քարտով՝ Դուք ապահովագրում եք Ձեր գնումները մի շարք տհաճ միջադեպերից։
Օժանդակություն ճանապարհին
Հայաստանում ավտոմեքենայով երթևեկելիս, մեքենայի խափանման պարագայում Դուք ունեք տարեկան 2 անգամ Ձեր նախընտրած հասցեով ավտոքարշակ ծառայություն պատվիրելու հնարավորություն։
Priority Pass
Priority Pass քարտով Դուք կունենաք աշխարհի ավելի քան 1700 օդանավակայանների սպասասրահներում Ձեր հանգիստը վայելելու հնարավորություն։ Ձեռք բերելով American Express® Gold Debit քարտը՝ Դուք և Ձեր յուրաքանչյուր կից քարտատեր հնարավորություն կունենաք տարեկան 2 անգամ անվճար մուտք գործել Priority Pass սպասարահներ։ 2 անվճար մուտքերը կարող եք օգտագործել Դուք կամ մուտքերից մեկի հնարավորությունը տրամադրել Ձեզ հետ ճամփորդող մեկ հյուրին։ Priority Pass քարտը տրամադրվում է անվճար։
Fast Track
Անվճար և առանց հերթի անցեք Զվարթնոց օդանավակայանի անձնագրային և անվտանգության ստուգումները։ Ձեռք բերելով American Express® Gold Debit քարտը՝ Դուք և Ձեր յուրաքանչյուր կից քարտատեր հնարավորություն կստանաք տարեկան 2 անգամ անվճար օգտվել Fast Track ծառայությունից։ 2 անվճար հնարավորությունները կարող եք օգտագործել Դուք կամ մուտքերից մեկի հնարավորությունը տրամադրել Ձեզ հետ ճամփորդող մեկ հյուրին։
Կից քարտեր
Պատվիրելով կից քարտեր Ձեր հարազատների համար՝ Դուք հնարավորություն եք ընձեռում նրանց օգտվել բոլոր այն առավելություններից, որոնք Դուք ունեք որպես American Express® Gold Debit քարտատեր։ Առաջին 2 կից քարտերը տրամադրվում են անվճար։
Հաճախորդների շուրջօրյա զանգերի կենտրոն
+374 10 31 99 99
Քարտի սպասարկման վճար.
Տարեկան` 70,000 ՀՀ դրամ
Ամսական` 6000 ՀՀ դրամ
Պարգևատրումների ծրագիր
Membership Rewards®
Հատուկ
առաջարկներ
Մենք համագործակցում ենք բազմաթիվ գործընկերների հետ՝ ձեզ լավագույնը առաջարկելու համար։
Հարմարավետ
ծառայություններ
American Express Քարտը քեզ հետ է ամենուրեք և յուրաքանչյուր իրավիճակում
Քարտերի
սպասարկում
Տարածված և հասանելի է ինչպես աշխարհի բազմաթիվ անկյուններում, այնպես էլ համացանցում
Օնլայն ծառայությունների օգտագործումը կարգավորվում է համաձայն գաղտնիության քաղաքականության և ծառայությունների պայմանների։ Խնդրում ենք ծանոթանալ։
2024 American Express ընկերություն։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Armenia Change Country